17:24 , 13 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը իշխանություններին ներկայացրել է այն քայլերը, որոնց՝ մինչև սեպտեմբերի 30-ը իրականացումն իրատեսական է: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք կարող ենք շատ ավելի համակարգային և խորքային փոփոխությունների պահանջ դնել, սակայն հասկանում ենք, որ կա նաև ռացիոնալ ժամանակի հնարավորություն և այն քայլերը, որոնք մենք ձևակերպել ենք մեր հայտարարության մեջ, մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակը բավարար է, որպեսզի կյանքի կոչվեն»,-ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ