Ինչպե՞ս ավելի լավ մտապահել ինֆորմացիան


20:25 , 13 հունիս, 2014

Ինչպե՞ս ավելի լավ մտապահել ինֆորմացիանLife.panorama.am-ը գրում է.

Բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ խնդիրներ ունեն հիշողության հետ կամ դժվարությամբ են մտապահում ստացված տեղեկատվությունը, գիտնականները առաջարկում են հետևել մի քանի կիրառական խորհուրդների: 

1. Կարևարագույն թվեր հիշելու և բարդ խնդիրներ լուծելու համար մասնագետները որպես արդյունավետ ժամանակ են սահմանել օրվա առաջին կեսը, հատկապես քնից հետո առաջիկա մեկ ժամը: Սա այն ժամանակահատվածն է, երբ մարդկային ուղեղը գործառնության առավել ակտիվ փուլում է գտնվում:
 
2. Խորհուրդ է տրվում սովորած նյութերը կրկնել ոչ թե սովորելուց անմիջապես հետո, այլ մոտավորապես երկու կամ երեք օր հետո: Սովորելուց հետո առաջին օրվա ընթացքում քնի ժամանակ ուղեղը պետք է մարսի ստացված տեղեկատվությունը, հետևաբար այդ գործընթացին հաջորդող օրերի ընթացքում շատ ավելի հեշտ է դառնում նյութի ամբողջական սերտումը և մեծանում է հետագայում հիշելու հավանականությունը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ