10 ուշագրավ փաստ քնի մասին (մաս 2)


17:38 , 13 հունիս, 2014

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

 5 Ալկոհոլը չի օգնում ավելի լավ քնել

5_187010948

Ալկոհոլը հաճախ շշմեցնում է մարդուն, թվում է, թե մի կամ երկու բաժակ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո Դուք կթմրեք ու հեշտությամբ կքնեք: Իրականում ալկոհոլ օգտագործելուց հետո քնելն էլ ավելի դժվար է դառնում: Այն հետազոտությունները, որոնց շրջանակներում ուսումնասիրվում է ալկոհոլի ազդեցությունը քնի վրա, ապացուցել են, որ ալկոհոլի օգտագործումը չի կարող նպաստել անվրդով քնին: Ալկոհոլը օգնում է, որպեսզի Դուք սովորականից ավելի արագ քուն մտնեք, ինչպես նաև սկզբնական շրջանում շատ ավելի խոր քնով քնեք, սակայն այն դժվարությունները, որոնք առաջանում են ավելի ուշ, զրոյի են հավասարեցնում այս դրական ազդեցությունները:

Այսպես կոչված REM-ը՝ արագ քնի փուլը, զգալիորեն կրճատվում է ընդամենը երկու բաժակ խմիչքի օգտագործման պատճառով: Ալկոհոլի օգտագործման հետևանքով մարդ ավելի հակված է հաճախ արթնանալ գիշերվա ընթացքում, իսկ արագ քնի փուլի խախտման հետևանքով մղձավանջներ տեսնելու հավանականությունն աճում է: Մղձավանջներ տեսնելուց հետո մարդու քունը չի տանում, մարդ համակվում տհաճ զգացողություններով: Կանանց մոտ սա ավելի նկատելի է, քան տղամարդկանց մոտ, քանի որ կանանց օրգանիզմն ավելի արագ է յուրացնում ալկոհոլը: Ալկոհոլ օգտագործած մարդիկ հաճախ արթնանում են և գնում զուգարան: Ճանապարհին նրանք ինչի ասես, որ չեն կարող բախվել` իրենց ոչ սթափ վիճակի պատճառով: Մի խոսքով, խուսափեք քնելուց առաջ ալկոհոլի օգտագործումից և փորձեք միշտ չափը պահել:

 4 Քնի մասին առաջին տեսությունները

4_1024px-Hypnos_Nix

Քունը շատ տարօրինակ բան է: Մենք մեր կյանքի զգալի մասն անցկացնում ենք քնած վիճակում: Դա հսկայական ժամանակահատված է, որը մենք կարող էինք օգտագործել նոր բաներ սովորելու, կարդալու և մի շարք այլ օգտակար զբաղմունքների վրա: Զարմանալի չէ, որ անցյալի գիտնականները գլուխ էին կոտրում, որպեսզի պարզեին, թե մարդիկ ինչու են քնում:

Քնի մասին առաջին տեսության հեղինակը հույն փիլիսոփա Ալկմեոնն է: Նրա տեսության մեջ նշվում էր, որ մարդ քուն է մտնում այն ժամանակ, երբ նրա օրգանիզմում արյան շրջանառություն է տեղի ունենում: Ըստ նրա տեսության, երբ անոթների միջոցով արյունը հեռանում է մաշկից և ավելի խորն է հոսում, մենք քուն ենք մտնում, իսկ երբ արյունը նորից հասնում է մաշկի մոտ գտնվող հատվածին, մենք արթնանում ենք: Ալմեկոնի տեսության հրապարակումից 100 տարի անց, Արիստոտելը սկսեց ուսումնասիրել քունը: Նա բացահայտեց մի պարզ ճշմարտություն, այն է՝ քունը արթնանալու հակառակն է, և այն սերտորեն կապված է մարսողության հետ: Նա ենթադրում էր, որ մարսողության գործընթացի ժամանակ մարդը քնում էր, իսկ երբ սնունդն արդեն մարսված էր, մարդն արթնանում էր քնից:

Հին Եգիպտոսում քունը մի այնպիսի բան էր, որի վրա մարդիկ շատ քիչ վերահսկողություն ունեին: Ըստ ընդունված տեսակետի, երբ մարդիկ քնում էին, նրանք մուտք էին գործում ապրողների ու հանգուցյալների խաչմերուկում գտնվող ինչ-որ ոլորտ: Երազաներն ու մղձավանջները հոգիների ձեռքի գործն էին, և երբեմն քունը հանգուցյալների համար ողջերի հետ հաղորդակցվելու եղանակ էր:

 3 Մեր օրգանիզմը ծրագրավորված է երկու քնի համար

3_479054441

Եթե Դուք այն մարդկանցից եք, ովքեր գիշերը չեն կարողնաում քնել, մի՛ անհանգստացեք: Դուք միայնակ չեք, Դուք ավելի ճիշտ եք քնում, քան նրանք, ովքեր ութ ժամ շարունակ քնած են մնում և ոչ մի անգամ չեն արթնանում այդ ողջ ժամանակահատվածում: Մինչև 17-րդ դարը մարդկանց քունը միանգամայն այլ առանձնահատկություններ ուներ, քան հիմա: Մարդիկ երկու անգամ էին քնում: Առաջին և երկրորդ քնի միջև ընկած ժամանակամիջոցում մարդիկ գիրք էին կարդում, աղոթում էին կամ այցելում ընկերներին ու հարևաններին: Որոշ միջնադարյան գրություններում նշվում է, որ այն կանայք, ովքեր ցանկանում էին հղիանալ, հարաբերություն էին ունենում իրենց ամուսինների հետ այդ երկու քների միջև ընկած ժամանակահատվածում՝ կարծելով, որ հղիանալու շանսերն այդ ժամանակահատվածում ավելի մեծ են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր օրգանիզմը պահանջում է, որ մենք օրը երկու անգամ քնենք: Հենց այդ պատճառով էլ շատերն անկախ իրենցից արթնանում են գիշերվա կեսին:

 2 Մինչև 100-ը հաշվելը չի օգնում քնել

8_452015781

Հաճախ քնելու հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս հաշվել մինչև 100-ը՝ հավաստիացնելով, թե դա օգնում է քուն մտնել: Իրականում հաշվելը որևէ կերպ չի նպաստում քնին: Դա շատ միապաղաղ զբաղմունք է: Դուք անկախ Ձեզնից հաշվելու ընթացքում այլ մտքերով կընկնեք, կսկսեք պլանավորել բացվող օրը կամ մտովի կվերադառնաք նախորդ օրվա իրադարձություններին, ու Ձեր քունն այդպես էլ չի տանի: Ավելի լավ է՝ աննպատակ հաշվելու փոխարեն մտածեք ինչ-որ հանգստացնող ու հաճելի բանի մասին:

 1 Քնի կաթված

Քնի կաթվածի դեպքում մարդը չի կարողանում շարժվել: Նա օտար արարածի ներկայություն է զգում ու դժվարանում է ազատորեն շնչել: Որոշ մարդիկ անգամ պնդում են, որ իրենք սենյակում սատանայական կերպարների են տեսնում: Նրանք, ովքեր հաճախ են տառապում քնի կաթվածից, կարող են մի քանի գիշեր շարունակ տեսնել նույն հրեշավոր կերպարին: Քնի կաթված կարող է շատերի մոտ լինել, սակայն այն ավելի հաճախ նկատվում է թմրամոլների շրջանում:

Դիցաբանության ամենահայտնի հրեշները, որոնք հարամում են քունը, ինկուբուսն ու սուկուբուսն են: Բրազիլիական դիցաբանության սարսափազդու հրեշը վարդագույն դելֆինն է, որը գիշերը վերածվում է գայթակղություն տարածող անպատկառի: Ճապոնական դիցաբանության մեջ քնի կաթվածի հիմնական մեղավորը չարագործ վանականն է, ով իր զոհերին կապկպում է պողպատե պարանով, իսկ Աֆրիկայի որոշ մասերում հավատում են, որ զոմբիներն են քնի կաթված առաջացնում: