«Արևելյան գործընկերությունը» որևէ մեկի դեմ ուղղված չէ. Բարոզու


17:00 , 13 հունիս, 2014

338802_Manuel-Barroso-1in.am-ը գրում է.

«Արևելյան գործընկերությունը» որևէ մեկի դեմ ուղղված չէ, և որևէ գոծընկերոջ հաջողությունը չի նշանակում մյուսի համար կորուստ: Ընդհակառակը, «Արևելյան գործընկերությունը» նպատակ ունի ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ շահող դուրս կգան ոչ միայն նախագծի մասնակիցները, այլև նրանց հարևանները: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գորակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Էմանուել Բարոզուն, որն այցով գտնվում է Ադրբեջանում:

«Այն, ինչ մենք առաջարկում ենք մեր գործընկերներին, քաղաքական ասիցացում է և տնտեսական ինտեգրում Եվրամության մեջ,- ասել է նա՝ հավելելով, որ այն հիմնված է ժողովրդավարության, լավ կառավարման, օրենքի գերակայության և բաց տնտեսության վրա: Նրա խոսքով՝ նման սկզբունքների վրա է կառուցվում իրենց հարաբերությունները ամբողջ աշխարհում մյուս գործընկերների հետ:

«Ես կցանկանայի պարզաբանել՝ ինչու նման սկզբունքները չեն կարող ուղղված լինել որևէ մեկի դեմ: Հենց սկզբից մենք հստակ այդ ամենը ասացինք և պատրաստ էինք քննարկել այդ հարցերը բոլոր գործընկերների և երկրների հետ բաց, կառուցողական մթնոլորտում: Ցավոք, որոշ երկրներ չցանկացան դա և առաջ քաշեցին սեփական ամբիցիաները, որոնք դուրս են բարիդրացիական հարաբերությունների և միջազգային իրավունքի սահմաններից»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ «Արևելյան գործընկերությունը» նպատակ ունի իր գործընկերներին դարձնել ավելի ուժեղ քաղաքական և տնտեսական բարեփոխումների ճանապարհով, օգնել նրանց առավել արդյունավետ կերպով առաջ քաշել սեփական շահերը և նրանց Եվրամիության հետ կոոպերացիայի հնարավորություն տալ, ինչը խաղաղության, կայունության և բարգավաճման բանալին է: