Չի բացառվում, որ ԻՇԻՊ-ը փորձի մտնել Ադրբեջան


16:41 , 13 հունիս, 2014

ԻՇԻՊ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կազմում կռվող ադրբեջանցիները խոսել են վերջինիս ռազմական հաջողությունների մասին և ջիհադի կոչ հնչեցրել մուսուլմաններին: Հետաքրքիր է, որ ԻՇԻՊ-ի կողմից քարտեզում նշվել են այն երկրները, որտեղ պետք է հաստատվեն իսլամի հիման վրա կառավարվող պետություններ: Այդ երկրների ցանկում է նաև Ադրբեջանը: Փաստորեն Իրաք ներխուժելուց հետո զինյալները մեծ ծրագրեր են մշակում, և չի բացառվում, որ ԻՇԻՊ-ը փորձի մտնել Ադրբեջան: