16:42 , 13 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Հելսինկյան հանձնաժողովում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ ռազմական աջակցությունը, որն Միացյալ Նահանգները տրամադրում է Ադրբեջանին, Հայաստանի դեմ օգտագործելու համար չէ:
Նա վստահեցրել է, որ զենքի վաճառքը Բաքվին ուղղվում է հակաահաբեկչական պայքարին: Իսկ ԱՄՆ-ը փնտրում է արցախյան հակամարտության կարգավորման ուղին: Ռուբինը նշել է, որ երբ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին օգնություն է տրամադրում անվտանգության ոլորտում, իրենք զգուշավորն են` համոզվելու, որ այն ամբողջությամբ կիրառվելու է հակաահաբեկչական պայքար շրջանակներում և ոչ մի պարագայում չի խոչընդոտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ