16:36 , 13 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Պատահականությամբ ընտրված երկու պաղպաղակներն էլ մակնշված են եւ ունեն արտադրության ու պիտանելիության ժամկետ, բայց պաղպաղակի շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել. հետազոտված 9 ընկերությունների պաղպաղակների վրա ոչ միայն նշված չէ արտադրության ժամկետը, այլ նաեւ բաղադրության նկարագրության մեջ կան կոպիտ խախտումներ: Բաղադրության մեջ չկա տեղեկություն, թե ինչ տեսակի յուղ է օգտագործված: Կենդանական յուղի փոխարեն արտադրողների մեծ մասն օգտագործում է բուսական յուղ, բայց չի նշում, որ դա արդեն պաղպաղակ չէ, այլ` կաթնաբուսական պաղպաղակ. հենց այդպես է պահանջում տեխնիկական կանոնակարգը:
Բաբկեն Պիպոյանը չի կատակում: Ուսումնասիրված ընկերություններից միայն «Բոնիլատ»-ի ու «Բիոկաթ»-ի պաղպաղակներն են, որոնք մակնշման հետ խնդիր չեն ունեցել: Իր հետ բերել է ոչ թե արդեն կերած, այլ ուսումնասիրած ու խախտումներով պաղպաղակների փաթեթները: Դրանց մեջ է նաեւ «Թամարա»-ի «20 կոպեկ»-ը: Մի քանի օր առաջ Սննդի անվտանգության պետական ծառայությունը գտել էր խախտումը, բայց «20 կոպեկ»-ը ոչ միայն դեռ վաճառվում է, այլ անհետացել է նաեւ ժամեկտի պիտակը:
Ուսումնասիրել են միայն անզեն աչքով: Դեռ լաբորատոր հետազոտության չեն ուղարկել: Բայց պիտանելիության ժամկետի ու մակնշման այլ խախտումներն արդեն զգուշացնում են` պաղպաղակի շուկան վտանգավոր է: Միակ խորհուրդը, որ տալիս է սպառողներին` պաղպաղակներն ուսումնասիրած կազմակերպության ղեկավարը, առանց պիտանելիության ժամկետի ու բուսայուղով պաղպաղակ չգնելն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ