Կիսելյովին սպասարկած, ԱԺ բակում հայտնված Hummer-ով ԱԺ Ռուսական գրքի գրադարանին նվիրաբերված գրքեր են բերվել


16:30 , 13 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին և Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի /ՀՄԵԿ/ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին սպասարկած «Համմերը» նաև Ազգային ժողովի տարածք է տեղափոխել մեծաքանակ գրքեր, որոնք նվիրաբերվել են գրադարանին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից:

Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ գրադարանի աշխատակիցներից, ինչը հաստատեց նաև ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը. «Անդրանիկ Նիկողոսյանի նվիրաբերությամբ՝ գրադարանը համալրվել է գրքերի նոր խմբաքանակով, որն ԱԺ տարածք տեղափոխվել է այդ մեքենայով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ