16:06 , 13 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի խոսնակ Ռուպերտ Քոլվիլը, անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, տեղեկացրել է, որ իսլամիստ սուննի գրոհայիները վերջին օրերին Մոսուլ քաղաքը գրավելուց հետո հարյուրավոր մարդկանց են սպանել։
Ինչպես նշում է Reuters-ը, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից սպանվածների թվում եղել է 18 իրավապահ։ Եվս 4 կին ինքնասպան է եղել բռնաբարվելուց հետո, հաղորդվում է նաև գերեվարված 16 վրացիների մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ