17 միլիոն դրամ` Երևան-Մինսկ-Երևան մեկ չվերթի համար


16:12 , 13 հունիս, 2014

17 միլիոն դրամ` Երևան-Մինսկ-Երևան մեկ չվերթի համարPanorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության մայիսի 30-ին տեղի ունեցած այցը Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով իրականացվել է հատուկ չվերթով: 

Մեկ աղբյուրից իրականացվող գնումների մասին հայտարարությունների էջում տեղադրված տեղեկության համաձայն մայիսի 30-ին Երևան-Մինսկ-Երևան հատուկ չվերթն իրականացրել է «Էյր Արմենիա» ավիաըկներությունը` «Էրբաս 319» մակնիշի ինքնաթիռով։ 

Չվերթի արժեքը, ըստ ՀՀ Կառավարության աշխատակազմի և ավիաընկերության միջև կնքվածպայմանագրի , կազմել է 16 միլիոն 975 հազար դրամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ