Իրաքում ահաբեկիչներն առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների


15:08 , 13 հունիս, 2014

_75493811_754938091in.am-ը գրում է.

Իրաքի հյուսիսում զինված ահաբեկիչներն առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների: Այս մասին լրագրողերին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլը:

«Առևանգվել է 16 վրացի, որոնք աշխատում էին Մոսուլում՝ իրաքյան հեռահաղորդակցման ընկերությունում»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:

Բացի այդ, նրա խոսքով՝ մահապատժի է ենթարկվել ոստիկանության և անվտանգության ծառայության համար աշխատող 30 քաղաքացիական անձ: Ահաբեկիչների գործողությունների հետևաքով 4 կին ինքնասպան է եղել. նրանք որոշ տվյալների համաձայն բռնաբարվել են, այլ տվյալներով՝ ստիպողաբար պետք է ամուսնանային ահաբեկիչների հետ: Կոլվիլի տեղեկություններում՝ զինյալները նաև ազատ են արձակել բանտերի կալանավորներին և նրանց զենք բաժանել:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին օրերին Իրաքի հյուսիսում ծայրահեղականների գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը կարող է հասնել մի քանի 100-ի, վիրավորներինը՝ 1000-ի: