15:56 , 13 հունիս, 2014Tesla ավտոարտադրող ընկերությունը, որն իր գործունեությունը ծավալում է Սիլիկոնային Հովտում, աշխարհում առաջին ընկերությունն է, որն արտադրում է էլեկտրական մեքենաներ: Այն որոշել է իր ընկերության արտոնագրերը անվճար հասանելի դարձնել ցանկացած ընկերության համար, որ կհետաքրքրվի օգտագործել դրանք:

«Tesla-ն արտոնագրային դատական հայցեր չի ներկայացնի նրանց դեմ, ովքեր ցանկություն կհայտնեն օգտագործելու մեր տեխնոլոգիաները», - այս մասին հայտնել է Tesla-ի գործադիր տնօրեն Էլոն Մասկը. «Մեր իրական մրցակիցները ոչ թե էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող այլ փոքր ընկերություններն են, այլ ամեն օր աշխարհի գործարաններից ահռելի չափերի հասնող բենզինի արտահոսքը»:
Ընկերությունը տարեկան արտադրում է մոտավորապես 100 միլիոն մեքենա՝ այն դեպքում, երբ աշխարհում ընդհանուր առմամբ 2 միլիարդ մեքենաների պահանջարկ կա: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Tesla ընկերությունը չի կարող այդքան արագ անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ արտադրել՝ ածխաթթվային գազի արտանետումների ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Ընկերությունը ոչ միայն աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունն է, որը էլեկտրական մեքենաներ է արտադրում ու վաճառում, այլև էլեկտրական մեքենաների մասերի խոշոր արտադրողն ու մատակարարն է: Այսուհետ ցանկացած ընկերություն կարող է սկսել իրենց սեփական արտադրությունը՝ Tesla-ի կողմից իրենց բոլոր արտադրատեսակների հեղինակային իրավունքներից, արտոնագրերից հրաժարվելու շնորհիվ: