Աշխարհի առաջնության առաջին խաղին Twitter-ում գրվել է 12.2 մլն հաղորդագրություն


14:55 , 13 հունիս, 2014

FIFAWorldCup_NEW1in.am-ը գրում է.

Twitter-ի օգտատերերն իրենց միկրոբլոգներում Ֆուտոլի աշխարհի առաջնության առաջին խաղի ընթացքում գրել են ավելի քան 12.2 մլն հաղորդագրություն: Այս մասին հայտնում է Twitter սոցցանցի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք. երեկ մրցում էին Բրազիլիայի ու Խորվաթիայի հավաքականները: Սան Պաուլուում խաղն ավարտվեց բրազիլացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Նշվում է, որ Մունդիալի առաջին խաղում Twitter-ում շփվել են 150 երկրներ, ամենաքննարկվող խաղացողն էր դուբլի հեղինակ Նեյմարը: