Քրեական աշխարհն օրենքով գողերին կնքում է Արաբական Էմիրություններում


14:48 , 13 հունիս, 2014

Քրեական աշխարհն օրենքով գողերին կնքում են Արաբական ԷմիրություններումArmnewstv.am-ը գրում է.

Ռուսաստանում քրեական կյանքը դանդաղ հանդարտվում է: Քրեական հեղինակությունները սկսել են համաձայնության գալ: Վերջին ամենաաղմկահարույց ու ուժգին բախումը ընթացել էր Դեդ Հասանի և Տարիել Օնիանիի խմբավորումների միջև ու մինչև վերջերս` ռուսական կրիմինալում սպանություններն ու ձերբակալություններն ամեն օր էին: 

Մինչև այսօր քննարկումները ծավալվել են Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ ծախսված գումարների շուրջ: Դեդ Հասանի կլանը ամենայն հավանականությամբ կղեկավարի օրենքով գող Շաքրո Մալադոյը: Նա արդեն ազատ է արձակվել Իսպանիայի բանտից: Նա եզդի է, ծնվել է Վրաստանում: Դեդ Հասանի մահից հետո զրույցներ էին պտտվում, որ քրեական կյանքը գնալով պասիվանում է, Սերգեյ Գալոյանի խոսքով, վերջին շրջանում հարյուրավոր օրենքով գողեր են կնքվել` խմբավորումները ուժեղացնելու համար:

Գալոյանը վստահեցնում է, որ օրենքով գողերին կնքում են ավելի հանգիստ քաղաքներում, որտեղ հսկողությունը թույլ է, քրեական հանդիպումները` քիչ: Գողերին կնքելու ամենանախընտրելի վայրը դարձել է Արաբական Էմիրությունները:

Հայաստանում քրեական կյանքը պասիվ է ու առանց աղմկահարույց զարգացումների, Գալոյանի խոսքով, որոշ միջադեպեր եղել են, սակայն, իր տեղեկություններով, դրանք հարթվել են: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ