ԵՄ-ն Ուկրաինային 250 մլն եվրոյի անվերադարձ օգնություն է տրամադրել


14:33 , 13 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Եվրամիությունն Ուկրաինային 250 միլիոն եվրոյի անվերադարձ օգնություն է տրամադրել, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությանը:

«Այս վճարումը հիմնված է հավատի վրա, որ Ուկրաինան ուժեղ ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին է։ Դա պահանջում է կառավարության ամբողջական նվիրվածություն բարեփոխումների գործընթացին, և վերաբերում է, օրինակ, պետական ծառայության բարեփոխմանը, մրցակցային պետական գնումներին և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ