1. «Գաղտնի գիտելիքներ»

Խաբեբա բժիշկների գլխավոր նշաններից մեկը գաղտնի գիտելիքներ ունենալու պնդումն է: Երբ այդպիսի հեքիմը հայտարարում է, որ իր նախատատն իրեն մի հրաշք դեղամիջոցի ռեցեպտ է փոխանցել, որը 15 րոպեում կարող է բուժել քաղցկեղի ամենածանր փուլը, պետք չէ նրա վրա ծախսել ձեր գումարը և ժամանակը: Մեր օրերում «գաղտնի բժշկական գիտելիքներ» ունենալը գրեթե անհնար է: Գոյություն ունեն բազմաթիվ բժշկական կայքեր, տպագրվում են հարյուրավոր ամսագրեր, և ցանկացած բժշկի հայտնի դարձող ցանկացած մանրուքի մասին միանգամից հայտնի է դառնում լայն հասարակությանը:
2. «Համաշխարհային դավադրություն»

«Համաշխարհային դավադրության» գոյության մեջ վստահությունը, որում, իբրև թե, մասնակից են աշխարհի խոշորագույն բժկական հաստատությունները, նույնպես հատուկ է էքստրասենսներին և հեքիմներին: Նման դավադրական տեսությունները հեռու են իրականությունից: Մասնագիտական էթիկան բժիշկներին թույլ չի տալիս իրարից գաղտնի պահել մի տեղեկություն, որը կարող է փրկել ինչ-որ մեկի կյանքը: Դեղագործական ընկերությունները, որպես կանոն, ձգտում են դեղորայքի պատրաստման իրենց խորամանկությունները գաղտնի պահել իրենց մրցակիցներից: Սակայն այս շուկայում մասնակցում են այնքան շատ ընկերություններ, պաշտոնյաներ և գիտնականներ, որ դժվար թե նրանք կարող են միասնական դավադրություն կազմակերպել:
3. Շողոքորթություն

Խաբեբային բժշկից կարելի է տարբերել շփման ձևով: Խաբեբաները սովորաբար փորձում են հաճելի թվալ հաճախորդին: Նրանց խոսքում շատ է շողոքորթությունը: Իսկ պրոֆեսիոնալները սովորաբար չեն փորձում հաճելի տպավորություն թողնել. նրանց գործը հաճախորդհին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը և նրա վիճակի մասին ստույգ տվյալներ հաղորդելն է, այլ ոչ շողոքորթության միջոցով վստահություն շահելը:
