Այժմ Կիսելյովն ավելի հայտնի է Հայաստանում, քան Ռուսաստանում


14:33 , 13 հունիս, 2014

Այժմ Կիսելյովն ավելի հայտնի է Հայաստանում, քան Ռուսաստանում: Կիսելյովն ընդամենը լրագրող է, ով ներկայացրել է իր անձնական կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, և ես զարմանում եմ, որ Հայաստանի խորհրդարանը և հատկապես խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրները մի կողմ թողած՝ լուրջ դեմքով քննարկում է Կիսիլյովին: Ի դեպ, Կիսիլյովը մեղավոր չէ, որ Հայաստանի խորհրդարանականները նրան նման ճոխ ընդունելության են արժանացրել: Դա նրանից չէ, որ Կիսելյովը շատ կարևոր պերսոն է կամ շատ կարևոր ասելիքով էր եկել Հայաստան, այլ նրանից է, որ խորհրդարանում շատ հաճախ հայտնվում են քաղաքականության և օրենսդիր գործունեության հետ կապ չունեցող մարդիկ: Կիսելյովը Հայաստան էր ժամանել Գրիբոյեդովի անվան ակումբի հավաքին մասնակցելու նպատակով, որի անդամներն են մեր պառլամենտի մի շարք պատգամավորներ: