Մեսսիի խորհուրդը՝ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին


14:14 , 13 հունիս, 2014

article-2414040-1BA8CD58000005DC-841_634x3741in.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անհամբեր սպասում է «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականի առաջին խաղին: Լեոն «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել խուսափել իր ազգային ընտրանու հետ հանդիպումից:

«Մունդիալը մեկնարկել է: Ես երջանիկ եմ: Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ դուրս գալու խաղադաշտ: Հաջողություն եմ մաղթում «Բարսելոնա»-ի թիմակիցներիս ու նրանց խորհուրդ տալիս խուսափել Արգենտինայի հավաքականի հետ հանդիպումից»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է O Globo-ն:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին խմբային փուլում ուժերն է չափելու Բոսնիա և Հերցեգովինայի, Իրանի ու Նիգերիայի ընտրանիների հետ: