Հայաստանը Կիսելյովի համար նույնն է, ինչ, ասենք, Նենեցական ինքնավար մարզը


14:14 , 13 հունիս, 2014

Տհաճ է, իհարկե, որ այսօր Հայաստանը ռուսական ՌՏՌ-ի լրագրող Դիմա Կիսելյովի համար նույնն է, ինչ, ասեnք, Նենեցական ինքնավար շրջանը, և այստեղ նա պահում է իրեն այնպես, ինչպես չէր պահի, այնուամենայնիվ, նույն այդ շրջանում: Սա հենց այն վերջնարդյունքն է, որին հասել է գործող նախագահը՝ բնականաբար ժառանգություն ստանալով իր նախորդից: Եթե շարունակվի այս գիծը, ապա աչքիս իրականություն կդառնա ռուսական գուբերնիայի՝ ծայրամասային գավառի հեռանկարը, որ եղել է նախկինում, և որին միտում ունի ապագան: Շնորհավորանքներս քվազինժդեհական ահել ու ջահել կարիերիստներին ու թալանչիներին...