Մոսուլից հեռացած 65 հայ ընտանիքներից 25-ը վերադարձել են քաղաք


14:02 , 13 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Իրաքի քրդական հատվածում գտնվող Մոսուլ քաղաքի գրավումից հետո քաղաքից հեռացած 65 հայ ընտանիքներից 25-ը վերադարձել են քաղաք։

Ինչպես տեղեկացնում է Lradou.com-ը, այդ մասին տեղեկացրել է Էրբիլ քաղաքի բնակիչ Նուշիկ Տիգրանյանը։

Նա հավաստիացրել է, որ Էրբիլի շրջանում միայն 6 հայ ընտանիք է ապաստանել, իսկ մնացած 34 ընտանիքները հաստատվել են հայկական գյուղերից մեկում, որի անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ