Ի դեմս Սմբատ Այվազյանի` մեզանից հեռացավ անդավաճան տեսակ


13:44 , 13 հունիս, 2014

Սմբատ Այվազյանի հոգեհանգստին ներկա էին Հայաստանի բոլոր տեսակի ընդդիմադիրներն ու իշխանությունները, ու մտածեցի` ո՞րն էր նրա ֆենոմենը, որ բոլորը նրան հարգում և սիրում էին, ու հասկացա, որ Սմբոն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով անդավաճան տեսակ է, դրա համար էլ որտեղ էլ որ նա գտնվել է, բոլորը նրան ընդունել են որպես ակնածանքի արժանի անհատականություն: 
Նա երբևէ չի դավաճանել Լևոնիn, Վազգենին, Արամին, Հայ Ազգային Կոնգրեսին, Հանրապետություն կուսակցությանը, Երկրապահներին, ազատամարտիկներին և մինչև կյանքի վերջ մնաց իր սկզբունքներին հավատարիմ...
Մեզնից իսկապես հեռացավ անդավաճան տեսակ...