Հրդեհ՝ Նոր Նորքի բարեգործական ճաշարանում


13:28 , 13 հունիս, 2014

g_image1in.am-ը գրում է.

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզում:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ բարեգործական ճաշարանում այրվում է 2 գազօջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.19-ին, մարվել` 11.24-ին: