«Վերնիսաժի» գործ. անհետացել է մեքենան, որում կրակոցներ են արձակվել


13:22 , 13 հունիս, 2014

«Վերնիսաժի» գործ. անհետացել է մեքենան, որում կրակոցներ են արձակվելYerkir.am-ը գրում է.

Վալերի Հովհաննիսյանը, ով վիրավորվել է մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ արձակված կրակոցներից, մեկ անգամ վիրահատվել է և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը, մինչ օրս նախաքննական մարմնի կողմից որպես տուժող չի ճանաչվել.    «Քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը իմպերատիվ կերպով է սահմանում, որ եթե անձը, ում  քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս, պետք է ճանաչվի տուժող»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:  

Փաստաբանը գործի վերաբերյալ որոշ մանրմասներ հայտնեց և կարևոր մի հանգմանք ընդգծեց` մինչ օրս չի հայտնաբերվել այդ օրը Վալերիի վարած մեքենան, որի մեջ էլ երկու հրազենային կարկոց է արձակվել:   «Այն լուրերը, թե Վ. Հովհաննիսյանը հրազենային վնասվածքը ստացել է դրսում, կարծում եմ, մեղմ ասած, ճիշտ չեն: Առաջին հրազենյաին վնասվածքը նա ստացել է ղեկին նստած: Դրանից հետո նա բացում է դուռը և ցանկանում փախչել, և ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը. Մոտ 5 մետր փախչում է և վայր ընկնում` ուժասպառ»,- ասաց Լ. Բաղդասարյանը:  

Փաստաբանի խոսքերով, նախաքննական մարմինն մինչ օրս անգործության է մատնված և չի փորձում գտնել մեքենան, որով, ի դեպ, հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից և ներկայումս արդեն կալանքի տակ գտնվող և մեղադրյալ Ներսես Մելքոնյանին, որից հետո մեքենան անհետացել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ