Հասան Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարեն


13:02 , 13 հունիս, 2014

Հասան Ռոհանի. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչներն Իրաքի անվտանգությունը խաթարենPanorama.am-ը գրում է.

«Հասան Ռոհանին և Նուրի ալ-Մալեքին քննարկել են Իրաքում ծավալվող ահաբերկչական գործողությունների հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին: Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»:

Իրաքի վարչապետը, շնորհակալություն հայտնելով Իրանի ցուցաբերած աջակցության համար, վստահեցրել է, որ Իրաքի բանակը շուտով երկիրը կմաքրի ահաբեկիչներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ