12:37 , 13 հունիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Բուդեսթագի անդամ դոկտոր Կարլ Լամերսին և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ ու լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Գերմանական կողմը շնորհակալություն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան պահպանելու համար` նշելով նաև ՆԱՏՕ-ի տեսանկյունից Հայաստանի նման գործընկերոջ կարևորությունը` մասնավորապես կայունության և խաղաղության պահպանման գործողությունների շրջանակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ