ԱԱ-2014. Հունիսի 13-ի հանդիպումներին ընդառաջ


12:13 , 13 հունիս, 2014

ԱԱ-2014. Հունիսի 13-ի հանդիպումներին ընդառաջ (Տեսանյութ)Armsport.am- գրում է.

Այսօր՝ հունիսի 13-ին Աշխարհի 2014 թվականի առաջնության շրջանակում կկայանա 3 հանդիպում:

A խմբում կմրցեն Մեքսիկան եւ Կամերունը, իսկ B խմբում կկայանան Իսպանիա-Հոլանդիա, Չիլի-Ավստրալիա հանդիպումները:

Մեքսիկա-Կամերուն. սկիզբը՝ 20:00

Լագոա-Նովա. «Արենա դաս Լուանս» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Վիլմար Ռոլդան (Կոլումբիա)
Բուքմեյքերներ. 2.25, 3.20, 3.80

A խմբի առաջին խաղում, ինչպես եւ սպասվում էր, Բրազիլիայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի ընտրանուն (3:1): Խորվաթները ցուցադրեցին լավ ֆուտբոլ եւ ապացուցեցին, որ համարվում են փլեյ-օֆֆ-ի ֆավորիտ: Մեքսիկա-Կամերուն խաղում հաղթանակի կարեւորությունը բավականին մեծ է, իսկ պարտվողի համար փլեյ-օֆֆ դուրս գալն արդեն անհնարինին մոտ թվացող հնարավորություն կլինի:

Իսպանիա-Հոլանդիա. սկիզբը՝ 23:00

Սալվադոր. «Ֆոնտե Նովա» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Նիկոլա-Ռիցոլի (Իտալիա)
Բուքմեյքերներ. 1.80, 3.50, 5.50

Աշխարհի առաջնության 3-րդ հանդիպումը կայանալու է B խմբի գլխավոր ֆավորիտների միջեւ: Հանդիպման կարեւորությունը կայանում է նաեւ նրանում, որ հենց այս ընտրանիներն են մրցել Աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչ խաղում:

Չիլի-Ավստրալիա. սկիզբը՝ 02:00

Կույաբա. «Արենա Պանտանալ» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Նոումանդիես Դոուե (Կոտդ՛Իուար)
Բուքմեյքերներ. 1.40, 4.60, 11

Միմյանց դեմ են մրցելու խաղաոճերով շատ տարբեր հավաքականներ: Երկու ընտրանիներն էլ կարեւոր ֆուտբոլիստների կորուստներով են մոտեցել Մունդիալ-2014-ին: Չիլիի հավաքականում բացակայում է Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը, իսկ ավստրալացիներին օգնել չի կարող խաղարկող Թոմ Ռոգիչը: