12:55 , 13 հունիս, 2014
Դիզայներ և պատկերազարդող Բրայան Դանը իր որդուն դպրոց ուղեկցելիս թղթե փաթեթով ուտելիք էր տալիս նրան, որպեսզի նա դասամիջոցին նախաճաշեր: Նա այդ բոլոր փաթեթների վրա ինչ-որ գեղեցիկ ու ուրախ նկար էր նկարում, նախքան դրանց մեջ սնունդ դնելը: Նրա որդին արդեն երրորդ դասարան է փոխադրվում: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան շատ պատկերազարդված փաթեթներ են հավաքվել այսքան ժամանակում: Բրայանը յուրաքանչյուր նկարի վրա մոտ 30 րոպե է ծախսում: Նա սովորաբար իր աշխատանքային ընդմիջման ընթացքում է հասցնում նկարել սննդի փաթեթների վրա: Այս սքանչելի նկարները նկարելու համար նա հասարակ գունավոր մատիտներ է օգտագործում: Նա իր ստեղծագործությունները սովորաբար վաճառում է առցանց խանութներում, սակայն որդու նախաճաշի փաթեթները վաճառքի ենթակա չեն. չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրը տարիներ անց գեղեցիկ հուշեր կարթնացնեն իր որդու մոտ:




















