11:59 , 13 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Հալեպում Սիրիայի նախագահական ընտրությունների նախօրեին սկսված լարվածությունը փոքր-ինչ թուլացել է։ Բախումները շարունակվում են հայկական թաղամասերից քիչ հեռու, և այդտեղից լսվում են կրակոցների կամ հրետակոծությունների ձայներ։
Tert.am-ի հալեպահայ աղբյուրները տեղեկացնում են, որ հայաբնակ թաղամասերում վերջին օրերին հազվադեպ հասնող ականներին կամ փամփուշտներին հալեպահայերն ընտելացել են և սովորական են համարում։ Երեկվանից սկսել է կարգավորվել նաև ջրի խնդիրը։
Որոշ թաղամասերում ջրամատակարարումը վերականգնվել է։
Հալեպը վերջին 10 օրերի ընթացքում դարձյալ զրկված էր խմելու ջրից։ Մզկիթների, եկեղեցիների ու դպրոցների բակերում փորված հորերից հանվող ջուրը հնարավոր էր լինում օգտագործել միայն կենցաղային նպատակներով։
Սիրիայում ամառային տապի ֆոնին խմելու և լոգանք ընդունելու համար նախատեսված ջրի բացակայությունը Հալեպի բնակչությանն ու հայերին դժվարին իրավիճակի առաջ էր կանգնեցրել։ Շատացել էին տարբեր աղբյուրներից ջուր օգտագործելու հետևանքով թունավորումների դեպքերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ