Ռ. Հակոբյան. Իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորի քառյակի պահանջները կատարելու համար


11:52 , 13 հունիս, 2014

Ռ. Հակոբյան. Իշխանությունը քաղաքական կամք չի դրսևորի քառյակի պահանջները կատարելու համարPanorama.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ` 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ-ում ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական էր տվել` Ռ.Հակոբյանի համոզմամբ` ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում:

«Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից»,- նշեց Ռ. Հակոբյանը Աժ ճեպազրույցների ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ