11:28 , 13 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
«Տնփեսա» հումորային նախագծի դերասանուհիներից Լուսինե Արշակյանը՝ նույն ինքը՝ Սիլվան՝ Անուշավան պապի «մուսան», նրա սիրելի «էկլերիկը» իրական կյանքում շատ է տարբերվում իր կերպարից: Life.panorama.am-ի հետ զրույցում նա, նույնիսկ, պատմեց, որ ինքը հաճախ դիտում է սիթքոմն ու ծիծաղում Սիլվայի վրա՝ որպես հեռուստադիտող:
- Գիտենք, որ դերասանուհի դառնալու ճանապարհին ստիպված եք եղել մի շարք խոչընդոտներ հաղթահարել, շրջադարձային, որոշիչ քայլերի դիմել, կպատմե՞ք:
-Որոշիչ քայլն այն էր, երբ դպրոցն ավարտելուց հետո տանը հայտարարեցի, որ ուզում եմ դառնալ դերասանուհի: Ընտանիքս դեմ էր դրան, միայն մայրս էր երազում, որ դերասանուհի դառնամ: Իմ կյանքում շրջադարձային եղավ այն քայլը, երբ գաղտնի դիմեցի Թատերական ինստիտուտ և միայն ընդունվելուց հետո հայտարարեցի այդ մասին:
-Քչերը գիտեն, որ նաև երգում եք, ունեք տեսահոլովակներ. երգարվեստի ոլորտում լուրջքայլեր անելու մասին մտածե՞լ եք:
-Այո, մեծ և լուրջ նպատակներ կան, բայց ոչ հիմա. ամեն ինչ՝ իր ժամանակին:
-Ձեզ ավելի հոգեհարազատ են գեղարվեստակա՞ն, թե՞ փաստագրական ֆիլմերը. գիտենք, որերկուսում էլ հանդես եկել եք:
-Իմ մասնագիտության մեջ ամեն ինչ ինձ հոգեհարազատ է:
-Սերիալներում նկարահանվելն ի՞նչ տվեց ձեզ:
-Առաջին հերթին՝ ճանաչում, պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ մեծ փորձ:

-«Տնփեսա» սիթքոմում ձեր կերտած կերպարը՝ Սիլվան, շատ է սիրվել ժողովրդի կողմից.ըստ ձեզ, նրա ո՞ր հատկություններն են գրավել հեռուստադիտողներին:
-Ոչ մի հատկություն չի կարելի առանձնացնել, քանի որ կերպարն ինքնին բուռն է և ամբողջական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ