Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:33 , 13 հունիս, 2014

Տոնը սկսված է...

Կիսիլյովը ԱԺ գնալուց առաջ աչքիս լավ խմել, նոր ա գնացել, որովհետև խեղճ մարդու մոտ հալուցինացիաներ են սկսվել, ու ինքը սև գույնի «Համեր» մակնիշի ավտոմեքենան սովորական տաքսուց չի տարբերել. դրել հիվանդ մարդուն վիրավորում ու վիրավորում ենք, չի կարելի չէ՞: Մեր ԱԺ-ում էլ իմացել են, որ մարդը լավ խմած է, ու մոտը հալուցինացիաներ են, որպես բարի հյուրընկալող ժողովուրդ, թույլ են տվել, որ «Համերը» հասնի մինչև «Հայրապետի խազը», այսինքն՝ ԱԺ շենքի դռների մոտ:

Հրայր Թովմասյանը, աչքիս, ատելիե է ուզում բացի, դե որ ատելիեն բացեց, ո՞նց պետք է այնտեղ գործ ծավալվի, եթե մի քիչ փոփոխություններ չանի ԱԺ-ում: Հեսա դրեսս-կոդը կմտցնի ու կասի, որ հատուկ իր ա ատելիեում են ամենալավ շորերը կարում, ու գործը կգնա: Կա նաև երկրորդ տարբերակը: Հրայրը մանկուց երազել է հագուստի դիզայներ դառնալ, չի դարձել, հիմա ոնց որ մանկության երազանքն է ի կատար ածում՝ «Հրայր Սթայլ» ոճի մեջ:

Էն մեր խորհրդականը, որ ՀՀԿ-ական է ու անունն էլ Լյուբիկ: Ադրբեջանի նախագահից ապրելու տեղ է ուզում, ժամանակին էլ ադրբեջանցի երգչուհուն նվիրված ոտանավոր էր գրում, մի խոսքով, ադրբեջանական մշակույթի կրող է, եկեք ազգովի խնդրենք, որ իրան Ալիևը տուն տա: Լյուբիկի հետ մի խմբում, ասում եմ, Սաքունցին, Վանյանին ու իրանց նմաններին էլ կարելի է ուղարկել Ալիևի գիրկը:

Երեկ դարակազմիկ հանդիպումներից մեկը տեղի ունեցավ. ՀՅԴ-ն հանդիպեց ՕԵԿ-ի հետ: ՕԵԿ-ը արդեն մեկ դաբրո ունեցել է ԲՀԿ-ից, ևս մեկ դաբրո ստացավ ՀՅԴ-ից: Այսպես որ շարունակվի, Ժիրինովսկու կուսակցությունն էլ ՕԵԿ-ին դաբրո կտա: Հալալա ՕԵԿ-ին:

Մեկ ամիս շարունակ ազգս կիսաքնած է ման գալու փողոցներում, մեկ ամիս շարունակ ազգս ուռած աչքերով է իր սիրելիին ասելու. «Մի հա կոֆե դիր էլի», ու այդ ամենի պատճառը ֆուտբոլային մեծ տոնն է: Աշխարհի խաղերը սկսված են: Շնորհավորում եմ բոլորիս ու Գերմանիային և Ֆրանսիային հաղթանակներ եմ մաղթում: