Հրանուշ Խառատյան. Մենք դադարել ենք մտրակի հարվածներին ադեկվատ արձագանքել


11:12 , 13 հունիս, 2014

Հրանուշ Խառատյան. Մենք դադարել ենք մտրակի հարվածներին ադեկվատ արձագանքելPanorama.am-ը գրում է.

Թանկացումները Հայաստանում դարձել են անընդհատ՝ գազը, ջուրը, հոսանքը, տրանսպորտը, հացը, երշիկը… Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանըհաշվարկել է, որ վերջին երեք տարվա ընթացքում աղաղակող թանկացումներ են եղել՝ մոտ 11 տոկոս, որից առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ծառայությունները՝ 14 տոկոս:

«Հայաստանում ընտանեկան բյուջեի 65 տոկոսը ծախսվում է սննդի, մոտ 30 տոկոսը՝ ծառայությունների վրա: Էլ ապրելու համար, երեխուն գիրք առնելու համար փող որտեղի՞ց մնա: Ցանկացած թանկացում առանձին վերցրած մեծ ազդեցություն չի ունենում, սակայն երբ վերցնում ես մեծ ինտերվալով, աղաղակող վիճակ է ստեղծվում»,-Panorama.am-ին ասաց Ա. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հասարակության հանգիստ արձագանքին, ապա Պողոսյանը կարծում է, որ մամուլն և հասարակական կառույցներն իրենց դերը լավ չեն կատարում:

«Եվ մի բան էլ՝ մեր ժողովուրդը շատ հանդուրժող է ու համակերպվող: Փաստը դա է ցույց տալիս, օրինակ արևմուտքում նման թանկացման դեպքում լինում է հասարակական մեծ ընդվզում, և դա տրամաբանական է ու օրինական»,-ասաց Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ