Սպասվում է անձրև և ամպրոպ


11:04 , 13 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում` հունիսի 13-ին արևելյան շրջաններում, 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում` հունիսի 13-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

A