Երկաթբետոնե կառուցատարրերի տակ մնացած քաղաքացու վիճակը դեռ ծանր է


10:54 , 13 հունիս, 2014

Երկաթբետոնե կառուցատարրերի տակ մնացած քաղաքացու վիճակը  դեռ ծանր էPanorama.am-ը գրում է.

Նախօրեին, ժամը 19.01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե կոնստրուկցիա է ընկել քաղաքացու վրա. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել են երկհարկանի կիսակառույց շինության երկաթբետոնե կառուցատարրերը, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, 18 տարեկան Ա. Ա.-ը  տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ