Անկատար սեր


01:24 , 4 օգոստոս, 2012

Աչքերից   քո կգլորվեն  երկու արցունք,

Կգլորվեն այտերդ  ի վար երկու արցունք,

Երկու կաթիլ  ափսոսանքի, ուշ զղջումի  երկու արցունք,

Գլորվելով  կկաթեն ցած, բայց  չեն  սփոփի քո սիրտը թաց:

Քո աչքերից, վառ աչքերից  կգլորվեն երկու արցունք,

Երկու արցունք տառապանքի, երկու կաթիլ  ափսոսանքի:

Թերիացած քո սերը  խակ  պիտի քամի երկու արցունք,

Երկու արցունք ափսոսանքի, երկու արցունք  չապրած սիրո

Եվ անկատար  համբույրների, որ  շուրթերիդ վրա այնժամ դարձան անգո:...