Քննիչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


10:14 , 13 հունիս, 2014

Քննիչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործLife.panorama.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչի զեկուցագրի և քաղաքացի Բաբկեն Բ.-ի գրավոր հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Ինչպես հայտնում են ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ նախապատրաստված նյութերի, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Ռաֆիկ Դ.-ն զեկուցագիր է ներկայացրել նույն բաժանմունքի պետին այն մասին, որ իր կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված` քրեական գործով մեղադրյալ Բաբկեն Բ.-ն 2014 թվականի մայիսի 26-ին` ժամը 16:21-ին, իր բջջային հեռախոսից իրեն «sms» հաղորդագրությամբ հասցեագրել է սպանության և գույքի ոչնչացման սպառնալիքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ