Գերմանիան 20.000 փախստական կընդունի Սիրիայից


09:30 , 13 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիան ավելի շատ սիրիացի փախստականներ կընդունի։ Գերմանիայի ներքին գործերի դաշնային և շրջանային նախարարների համաժողովի ընթացքում որոշվել է ավելացնել փախստականների թիվը մինչև 20.000 մարդ։ Այդպիսով, երկիրը կընդունի 2 անգամ շատ փախստականներ, քան նախատեսվում էր նախկինում, գրում է Deutsche Welle-ն։

«Գերմանիան կատարում է իր մարդասիրական պարտականությունները»,- ասել է ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերան։
Նախարարը նշել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Գերմանիան ընդունել է 40.000 փախստական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ