ՄԱԿ-ը պատրաստում է երկու օդային կամուրջ՝ իրաքցի փախստականներին պարեն մատակարարելու համար


09:22 , 13 հունիս, 2014

15eab4f2-ba6a-4fae-8f80-1560982fe996-460x2761in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը սկսում է օգնություն ցուցաբերել Մոսուլ քաղաքից փախած իրաքցիներին: Հիշեցնենք. քաղաքը հայտնվել է զինված ծայրահեղականների վերահսկողության տակ: Նախևառաջ՝ ուտելիք կստանան 42 հազար ամենակարիքավոր ներքին տեղահանվածները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով մարդասիրական կազմակերպության հաղորդագրությունը:

Ներկայումս երկու օդային կամուրջ է պատրաստվում, որի օգնությամբ Դուբայի (ԱՄԷ) և Բրինդիզայի (Իտալիա) պահեստներից Իրաքի Քրդստանի Էրբիլ քաղաք կհասցվի 550 տոննա պարեն, ինչպես նաև այլ պարագաներ:

Կազմակերպությունը նաև Իրաքի Քրդստան կուղարկի իր աշխատակիցներին, որտեղ ապաստանել են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք պետք է գնահատեն իրավիճակը` հետագայում մարդկանց պարենային պահանջմունքները հստակեցնելու համար: