09:00 , 13 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրանն ամրացնում է իր սահմանները՝ կապված հարևան երկրներում ահաբեկչական հարձակումների սրման հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլլահան, Իրանի Իսլամական Հանրապետությունը ստիպված է սահմանների ամրացման մի շարք միջոցառումներ ձեռնարկել՝ կապված սահմանակից պետություններում անկայուն իրավիճակի և ահաբեկչական հարձակումների հետ:
«Չենք կարող սպասել, մինչ մեր սահմաններին միջադեպեր տեղի ունենան կամ ահաբեկիչների ներթափանցում գրանցվի: Մենք միշտ կողմնակից ենք եղել կանխարգելիչ միջոցառումների ընդունմանը»,- հայտարարել է փոխնախարարը: