Անհետացած Boeing ինքնաթիռի ուղևորների հարազատներին փոխհատուցում են վճարում


08:50 , 13 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Վեց ընտանիք Մալայզիայից և մեկ ընտանիք Չինաստանից Malaysia Airlines ազգային ավիաընկերության ապահովագրողից 50.000-ական դոլար են ստացել՝ որպես փոխհատուցում անհետացած Boeing 777 ինքնաթիռի ուղևորների ընտանիքի անդամներին, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Star Online-ին։

Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համզա Զայնուդին հայտարարել է, որ նման վճարումներ կստանան ինքնաթիռի անձնակազմի անդամների և 239 ուղևորների ընտանիքների անդամները։ Նրա խոսքով, վերջնական հաշվարկը կարվի ինքնաթիռի անհետացման վերաբերյալ հարցի փակումից հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ