08:42 , 13 հունիս, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը՝ կրճատումներով.
«Դմիտրի Կիսելյովը լրագրող չէ, նա Կրեմլի ագրեսիվ, կացնային քարոզչության ներկայացուցիչ է, ըստ էության, պետական չինովնիկ է, ընդ որում՝ իր իրական կարգավիճակով ավելի բարձր է, քան ռուսաստանյան շատ-շատ պետական այրեր, համարյա «ճշմարտության նախարար» [եթե հիշենք Ջորջ Օրուելի հայտնի վեպը]: Նա հաստատ Պուտինի գաղտնի հրամանագրով պարգևատրված այն 300 «լրագրողներից» մեկն է, որոնք, ՌԴ նախագահի կարծիքով, «օբյեկտիվ են լուսաբանել» Ղրիմի իրադարձությունները:
Ոչ մի իսկական լրագրողի դատողություններ ՀՀԿ-ական պատգամավորները չէին լսի նման ուշադրությամբ: Եթե Դմիտրի Կիսելյովը լրագրող լիներ, նրանք այդպիսի հնազանդությամբ չէին ընկալի հյուրի «ղեկավար ցուցումները», թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր ներքին կյանքը: Իսկ այս դեպքում միանգամայն պարզ է ռուսաստանյան չինովնիկի գլխավոր ուղերձը` ուզո՞ւմ եք անվտանգություն, պետք է ընդունեք նաև մեր տոտալիտար մշակույթը: Ոչ թե ռուսական մշակույթը, որը հրաշալի ժողովրդավարական ավանդույթներ ունի, այլ այսօրվա Կրեմլից եկող քաղաքակրթական ազդակները»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։