«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանն իսկապես սկսել է իր մոտիկներից


08:10 , 13 հունիս, 2014

«Պարզվում է, երբ Հովիկ Աբրահամյանն ասում էր՝ սկսելու եմ իմ մոտիկներից, խոսքը վերաբերում էր ոչ թե ստվերից դուրս գալուն և հարկերը կանոնավոր վճարելուն, այլ մտերիմներին բարձր պաշտոնների տեղավորելուն:

Երեկ մենք գրել էինք, որ Բագրատաշենի մաքսատան պետ է նշանակվել «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Իսկ նրա փոխարեն նշանակվել է Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա Թամրազյանը: 
Միևնույն ժամանակ՝ Շենգավիթի հարկայինի պետ է նշանակվել նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը՝ ազատվելով Շենգավիթի ոստիկանապետի պաշտոնից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։