Ավրուժ. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են


00:00 , 13 հունիս, 2014

Ավրուժ. Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք ենPanorama.am-ը գրում է.

Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար:Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: 

Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին:

Ոճրագործություն, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Նա նշել է նաև հայ ժողովրդի հպարտությունը, որն «առավել ուժեղ դարձավ Ցեղասպանությունից հետո»:

«Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են: Այդ փաստերի իրողության ճանաչումը թույլ է տալիս մեզ և ապագա սերունդներին առավել լավ հասարակություն ունենալ»,-նշել է Ավրուժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ