22:39 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները ճանապարհային երթևեկությունը վերահսկող արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների մասին՝ ասելով, որ անհնար է նման պայմաններում խախտումներ չանել:
«Երբ մի պահ կանգնում ես խանութի դիմաց, հետո մի րոպե անց շարունակում ճանապարհդ, դա խախտում է, բայց այդտեղ կանգնելու տեղ չկա, որտե՞ղ իջնի այդ մարդը: Գործոններ կան, որ պետք է հաշվի առնել, նոր միայն դրանք խախտողներին տուգանել: Հիմա այդ խախտումները չանելու պայմաններ չկան, բայց խախտումները տուգանվում են, անհնար է նման պայմաններում խախտումներ չանել»,-ասաց նա և ավելացրեց, որ խամրած նշաններով, երկու օրում ներկերը մաքրվող փողոցներում, իհա´րկե, խախտում անելը շատ հեշտ է:
Գարիկի խոսքով՝ պետք է մի քիչ ըմբռնումով մոտենալ այդ խախտումներին, մարդկային գործոն կա, և ղեկին ռոբոտներ չեն, չեն կարող համակարգչով հաշվարկել, թե որտեղ պետք է կանգ առնել:
Անդրադառնալով այդ համակարգի դեմ բողոքող «Դու´րս մեր գրպանից» շարժմանը՝ Գարիկ Պապոյանը դժվարացավ ասել՝ արդյո՞ք կմիանա նրանց, բայց գաղափարին, միանշանակ, կողմ է, քանի որ կարծում է՝ այդ տուգանքները չափից շատ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ