21:57 , 12 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ոստիկանության պետը կադրային փոփոխությունը կարևորելով համակարգի բարեփոխումների համատեքստում` նշել է, որ չնայած ակնհայտ դրական փոփոխություններին` վարչության ստորաբաժանումների աշխատանքում դեռևս կան թերացումներ՝ աշխատակիցների ոչ պատշաճ տեսքից մինչև կոռուպցիոն ռիսկեր: Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ հետևողական է լինելու արատավոր երևույթների դեմ պայքարում:
Ոստիկանության պետը ներկայացրել է նաև Անձնագրային և վիզաների վարչության կառուցվածքային փոփոխության նպատակն ու անհրաժեշտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ