21:39 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, սակայն այլևս կուսակցական բուռն գործունեությամբ զբաղվել չի կարող։ Այս մասին Tert.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին, թե նա պատրաստվում է դուրս գալ «ժառանգության» շարքերից։
«Վերջերս հիմնադրել եմ «Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտ» անունը կրող կազմակերպությունը, որն զբաղվելու է խորհրդատվական, վերլուծական, միգուցե նաև՝ լրատվական գործունեությամբ։ Բնականաբար՝ առավել զբաղված եմ լինելու դրանով, ինչը ինձ առնվազն՝ հարկադրել է, որ ես վարչության կազմում չառաջադրվեմ ու զբաղվեմ կենտրոնի աշխատանքներով։ Կարծում եմ՝ նկատելի է, որ վերջին երկու տարվա ընթացքում ես առավել ակտիվ զբաղված եմ փորձագիտական դաշում և ուզում եմ, որ իմ այդ գործունեությունը առավել ինստիտուցիոնալ դառնա»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ