19:59 , 12 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան շարունակելու է «Չելսիում»:
Իսպանիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան է: Նա 2003-2011 թվականներին ելույթ է ունեցել Լոնդոնի «Արսենալում»: 2011-2014 թթ. անցկացնելով «Բարսելոնայում»՝ Ֆաբրեգասը կրկին վերադառնում է Անգլիայի Պրեմիեր լիգա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ում խաղացողի տրանսֆերի գումարը նշվել է 33 միլիոն եվրո: