Ո՞ր բույրն է բարելավում ինքնազգացողությունը


19:47 , 12 հունիս, 2014

Ո՞ր բույրն է բարելավում ինքնազգացողությունըLife.panorama.am-ը գրում է.

Պարզվում է, որ հատուկ բուրմունքի օգնությամբ կարելի է բարձրացնել տրամադրությունը և անգամ ազատվել դեպրեսիայից: Արդյունքում ոչ միայն տրամադրությունն է բարձրանում, այլև առողջական վիճակն է բարելավվում: Այդպիսի հրաշալի յուրահատկություն ունեն լիմոնի, մանգոյի և լավանդայի բույրերը:

Ճապոնացի գիտնականները փորձերի արդյունքում եկել են այս երակացությանը: Սկզբում փորձի բոլոր մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց տրամադրության աստիճանը 10 բալանոց համակարգով, ապա շնչել մի քանի բույրեր՝ ըստ ընտրության:

Այդպիսով պարզվեց, որ մասնակիցների տրամադրության վրա դրական ազդեցություն է գործել  թարմ լիմոնի, հասած մանգոյի և լավանդայի ծաղիկների բույրերը: Այդ բույրերը բարձրացրել են մասնակիցների ինքնազգացողությունը և ազատել են նրանց դեպրեսիոն վիճակից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ