Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը բերման է ենթարկվել


19:29 , 12 հունիս, 2014

Azatutyun.am-ը գրում է.

Այսօր Աֆրիկյանների շենքի առջևից բերման է ենթարկվել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը  («Նավակ Ճոճողը»):

«Ազատության» հետ զրույցում Գաբրիելյանն ասաց, որ ցանկանում էր գրառում կատարել շենքը շրջապատող մետաղյա թիթեղի վրա, սակայն այդ ժամանակ իրեն են մոտեցել ոստիկանները և հրավիրել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ակտիվիստին տեղեկացրել են, որ իրեն բերման են ենթարկել ուրիշի գույքին վնաս պատճառելու համար: