Սոս Ջանիբեկյանի նվերը Աբել Աբելյանի որդուն


18:20 , 12 հունիս, 2014

Esem.am-ը գրում է.

Դերասան ամուսիններ Աբել Աբելյանի և Օլյայի առաջնեկի` Էրիկի լույս աշխարհ գալու մասին ESem.am-ը տեղեկացրել է` անդրադառնալով փոքրիկին առնչվող որոշ իրադարձությունների: Երեկ էլ Աբելյանների ընտանիքը տոնում էր տղայի տարեդարձը, ինչի կապակցությամբ էլ զրուցեցինք երիտասարդ հայրիկի հետ: «Քանի որ տղաս շատ փոքր է, ու չի հասկանում, որ իր ծնունդն է, մենք որոշեցինք մեծերի համար տոն կազմակերպել: Երեկոյան կինս իր ընկերուհիների, իմ ընկերների կանանց ու նրանց փոքրիկների հետ երևանյան ռեստորաններից մեկում ուրախացավ, ես էլ իմ ընկերոջ` Սոս Ջանիբեկյանի հետ :)»,- ասաց դերասանը:

 Խոսելով տղայի ծննդյան տոնի կապակցությամբ ստացած նվերներից՝ Աբելը նշեց. «Ես Էրիկիս խաղալիք եմ նվիրել, մնացածը թողել եմ կնեջս` Օլյայի վրա, նա ավելի լավ գիտի, թե երեխային ինչ է պետք: Սոսն էլ գեղեցիկ մեծ խաղալիք է նվիրել, իսկ մյուս նվերներից դեռ տեղյակ չեմ»: 

Երկրորդ զավակին սպասող հայրիկի հավաստմամբ` Էրիկի հետ բավականին մեծ դպրոց է անցել. հիմա լավ գիտի մոմիկ տեղադրելը, տակդիր փոխելը, կերակրելն ու երեխաների հետ կապված շատ այլ մանրուքներ :) «Հիմա ավելի փորձառու և պատրաստված եմ, երեխայի հետ կապված ոչ մի բան ինձ համար նոր չէ: Առաջին անգամ հայր դառնալը հաճելի շոկ էր: Անսովոր էր, որ չպետք է մեքենայի մեջ ծխեմ, որ երեխան կարող է գիշերները արթնանա ու լաց լինի, որ նրա քնած ժամանակ չեմ կարող իմ սիրելի սենյակը մտնել ու պառկել»,- պատմեց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ